Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է առկա իրավիճակին՝ Մառնեուլի մունիցիպալիտետի մուտքի մոտ անցակետում, որտեղ կանգնած են Առողջապահության նախարարության, Վրաստանի Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Առողջապահական գերատեսչության, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին, ովքեր համատեղ ներդրում են ունենում կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Երկրի բոլոր շրջաններում բոլոր քաղաքացիները հավասարապես պաշտպանված են: Այստեղ վերցվել են բազմաթիվ նմուշներ: Սա նաև նշանակում է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները մարդկանց պաշտպանությունն առավելագույնի հասցնելու համար:

Մենք հիմա մտնում ենք նոր փուլ, որը կարող է շատ ավելի բարդ լինել, այնպես որ բոլորը պետք է պատրաստ լինեն դրան: Մենք պետք է միմյանց նկատմամբ ավելի մտահոգ լինենք, մեզ վրա կա պատասխանատվություն, քանի որ պետությունը կարող է անել ամեն ինչ, բայց մեկ անձի անվտանգության պայմանների խախտումը բավարար է, և դա կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Ես այսօր եկել եմ այստեղ, նախևառաջ, շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր պայքարում են մեզ համար, ինչպես նաև նախազգուշացնել բոլորին։ Մենք այժմ սկսում ենք պայքարի նոր փուլ և պետք է իմանանք, որ բոլորս պատասխանատու ենք միմյանց առողջության համար», – նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, որը տարածվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի կողմից։