Թբիլիսիում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով, 34-ամյա տղամարդը ներառված է եղել ինտերնետի միջոցով թմրամիջոց վաճառելու սխեմայի մեջ։ Ոստիկանությունը կասկածյալին բերման է ենթարկել Նաձալադևի շրջանում: Ինչպես պարզվել է, հետագա իրացման նպատակով նա թաքցրել է մեթադոն պարունակող թմրամիջոց։
Օտարերկրացու ավտոմեքենայի և բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է վաճառքի համար պատրաստված մեթադոնի 157 փաթեթ, ինչպես նաև մեթադոնի փոշի։
Նախաքննությունը տարվում է «Ապօրինի կերպով և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու» հոդվածով, որը նախատեսում է 8-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկում։