Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցը հաղորդել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդի ապաքինման մասին:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83 հաստատված դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է ընդհանուր 4 մարդ: Ապաքինվածների թիվը հասել է 10-ից 14-ի: Ավելի վաղ, օրվա սկզբին ևս երկու հիվանդ էր դուրս գրվել Թբիլիսիի կլինիկայից, իսկ մեկը` Սաչխերեի բժշկական կենտրոնից:
«Մեր կլինիկան լքեց 13-րդ հիվանդը: Նրա կլինիկական և ռադիոլոգիական հետազոտությունների արդյունքները մեզ թույլ տվեցին նրան դուրս գրել հիվանդանոցից: Նա երկու շաբաթ կանցկացնի ինքնամեկուսացման մեջ: Բոլոր հիվանդները, ովքեր դուրս են գրվում մեր կլինիկայից, շարունակում են մնալ մեկուսաման պայմաններում ևս երկու շաբաթ», – լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Հիվանդը համարվում է լիովին առողջ այն դեպքում, եթե 24 ժամվա ընդմիջումով կատարված կորոնավիրուսի երկու թեստի արդյունքներն էլ բացասական են լինում: Բացի այդ, լաբորատոր անալիզների արդյունքները հաշվի են առնվում դուրս գրելու ժամանակ:
Վիրուսով վարակվածության առաջին դեպքը արձանագրվել է փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, որը Իրանից երկիր էր մուտք գործել Ադրբեջանի տարածքով: Այժմ երկրում կան հիվանդների մի քանի կլաստերներ, որոնք կապված են Իրան, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Թուրքիա ճանապարհորդությունների հետ:
Վրաստանում կորոնավարակի հաստատված 83 դեպք է գրանցված, այդ թվում՝ 14 ապաքինվածները:
Բացի այդ՝ կարանտինում է 4641 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 239 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից հատուկ ստեղծված StopCov.ge կայքից։