Իմերեթիում բերման են ենթարկվել կեղծ եզրակացություն տված մասնավոր փորձագիտական հաստատության ղեկավարին և աշխատակցին: Այս մասին հաղորդում են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից:
Տնօրենի հետ միասին իրավապահ մարմինները ձերբակալել են ոչ պետական փորձագիտական հաստատության լաբորատորիայի ղեկավարին: Հետաքննությունը պարզել է, որ որոշակի գումարով «նյութական օգուտ ստանալու նպատակով» մեղադրյալները պատրաստել և տվել են բետոնի ամրության մասին եզրակացություն: Լաբորատոր հետազոտություն չի իրականացվել:
Մեղադրյալների դեմ գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-1 հոդվածով. «Կեղծ փաստաթղթերի, կնիքների, նամականիշների կամ բլանկների պատրաստում, վաճառք կամ օգտագործում»: Այս հանցագործությունը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: