Թորիա գյուղի մոտակայքում գտնվող լճակում, որը տեղացիներն անվանում են «Թորիայի գյոլ», սատկած ձկներ են ափ նետվել:

Տեղեկանալով այն մասին, որ Ջավախքի լճերում ձուկը սատկում է, մարտի 19-ին, Թորիա գյուղի բնակիչները որոշել են ստուգել իրենց գյուղի մերձակայքում գտնվող լիճը, որտեղ նրանք ականատես են եղել նույն պատկերին, ինչը տեղի էր ունեցել Բավրայում:

Բնակիչներն ասում են, որ ձկների անկման պատճառը պարզ չէ:

Գյուղացիները վախենում են, որ ջուրը կարող է աղտոտվել, եթե սատկած ձուկը շատ երկար մնա ջրի մեջ, դա կարող է նաև ազդել անասունների վրա, քանի որ ամռանը կովերն այս լճից են ջուր խմում:

«Բնապահպանությունը» փորձում է պարզել Նինոծմինդայում ձկների անկման պատճառը

Ձկների զանգվածային անկում արդեն Նինոծմինդայում

Ախալքալաքի ջրամբարում ձկները զանգվածային կերպով սատկել են

Նշենք, որ Ջավախքում վերջին 10 օրվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որը հայտնաբերվել է տեղի բնակիչների կողմից: Մարտի 10-ին նմանատիպ փաստ է հայտնաբերվել նաև Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարի ափերին, իսկ մարտի 18-ին՝ Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև գտնվող արհեստական լճի: