Տնտեսություն 23 Մարտի, 2020 • Բեռնափոխադրումները «Սադախլոյի» անցակետով վերականգնվել է

Այսօր, Մարտի 23-ին Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես դադարեցվել էր: Ինչպես հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է ժամը 17:00-ից:

Դեսպանությունից հայտնում են, որ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է։

Նշենք, որ Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝