Վերջին 15 օրվա ընթացքում Ախալքալաքում կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացավ, 70-90 թեթրիից հասնելով մինչև 1,50 լարի, իսկ վերջի երկու օրվա ընթացքում դարձավ 2 լարի։
Ինչպես նշում են մասնագետները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, սահմանների փակ լինելը հիմնականում հիմք հանդիսացավ, որպեսզի կարտոֆիլի գները բարձրանան։ Մինչև գյուղացիները ուրախացան, որ իրենց բերքը լավ արժեք ունի, Մարնեուլին անցավ խիստ պահպանման ռեժիմի:
Բանն այն է, որ հիմնական գնորդները Ախալքալաք էին գալիս հենց Մարնեուլիից, բնակիչներն արդեն սկսել են անհանգստանալ, որ այլևս գնորդներ չեն գա, և բարձր գնով վաճառելու փո խարեն, հնարավոր է ընդհանարապես չկարողանան իրացնել իրենց բերքը:
«Ուրախացել էինք, որ գինը բարձրացել է, բայց հիմա էլ մտածում ենք, որ Մարնեուլից այլևս չեն գա գնորդներ և մեր կարտոֆիլը կմնա», – ասում է Գրիշան, ով կարտոֆիլը պահել էր, որ այս ժամանակահատվածում վաճառեր։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարտոֆիլի գների բարձրացման մասին ասում է․
«Վիրուսը նույնպես պատճառ հանդիսացավ, այսինքն՝ ի՞նչ ձևի, քանի որ վիրուսի պատճառով սահմանները փակվեցին, ամենակարևորը արտասահմանից չի ներմուծվում կարտոֆիլ, շուկայում մրցակցություն չկա և կարտոֆիլի գինը տեղում բարձրացավ։ Ինչպես նաև պահքի շրջան է, ժողովուրդը միս չի ուտում», նշում է Մախարե Մացուկատովը:
Ըստ նրա, այսպիսի բարձր գները կպահպանվեն մինչև մայիս ամիս, մինչև նոր կարտոֆիլը լինի:
Թե ի՞նչ ընթացք կունենա կարտոֆիլի վաճառքը մեր շրջանում, մենք պարբերաբար կտեղեկացնի ընթերցողին։