Փրկարարները Տաբածղուրի լճի մոտ մահացած զբոսաշրջիկի են հայտնաբերել։ Այս մասին տեղեկությունը JNEWS լրատվականին հաստատեցին ՆԳՆ-ից: Որոնողական աշխատանքները սկսվել էին դեռ երեկվանից՝ մարտի 4-ից, ինչպես նաև զբոսաշրջիկին որոնում էին Սամսար սարի մոտակայքում։

Ականատեսների խոսքերով՝ զբոսաշրջիկը մոտ 40 տարեկան է եղել, Չեխիայից: Երբ նա մոլորվել է վնասել է ողնաշարը, զանգահարել է իր խմբին և տեղեկացրել վնասվածքի մասին, ինչից հետո այլևս կապի դուրս չի եկել: Սկզբից գտել են նրա ակնոցները և դահուկները, այնուհետև իրեն, սակայն արդեն մահացած:

Ինչպես հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով։