Եթե դպրոցներում արձակուրդները երկարաձգվեն ապրիլի 1-ից հետո ևս, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աշակերտներին կառաջարկի հեռուստատեսային դասեր:
Այս մասին «InterPressNews»-ին հաղորդել է Վրաստանի կրթության նախարարի տեղակալ Էկատերինե Դգեբուաձեն:
Ըստ նրա, այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում Հանրային հեռարձակողի հետ:
«Մենք պատրաստ ենք քննարկել ուսումնական պրոցեսի երկարաձգման հարցը` ըստ ավելի սեղմ ազգային ուսումնական պլանի, մոդիֆիկացված, բայց որոշակի ժամանակահատվածով: Հավանաբար կլինեն վերականգնվող դասաժամեր: Ավելի ուշ մենք ավելի մանրամասն տեղեկություն կհայտարարենք, թե ինչպես ենք մտադիր սկսել այս տիպի գործընթացը: Մենք ցանկանում ենք, և համագործակցում ենք «Առաջին ալիքի» հետ, որտեղ կօգտագործենք հեռուստատեսային ցանցը, և ուսումնական պրոցեսը կփոխանցվի հեռուստատեսային ցանց: Երկուշաբթի մենք այս կապակցությամբ ճեպազրույց կունենանք, մանրամասները կբարձրաձայնենք: Անընդհատ քննարկվում են նաև հաղորդակցության այլընտրանքային ուղիները: Հաձնարարականների փաթեթն արդեն ուղարկվել է բոլոր հանրային դպրոցներ, թարգմանվել է նաև հայերեն և ադրբեջաներեն լեզուներով և ուղարկվել իրենց մայրենի լեզվով: Որպես այս հանձնարարականի մաս նշվում են բոլոր ուղիները, ֆիլտրացված հարթակները, որոնք դպրոցում կարող են օգտագործվել առցանց ռեժիմով՝ աշակերտների և ծնողների հետ միասին: Այնուամենայնիվ, դա միակ ճանապարհը չէ», – ասել է Դեգբուաձեն՝ «InterPressNews»-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա, հեռուստատեսային դասերը կլինեն բոլոր աստիճաններում սովորողների համար, մանրամասները հայտնի կդառնան երկուշաբթի օրը նախատեսված ճեպազրույցին: