Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն արդեն պատրաստել է կարանտինի և ինքնամեկուսացման կարգի խախտման հետ կապված օրեսնդրական փաթեթ, որը կգրանցի ամսվա վերջին օրերին:
Փոփոխություններից մեկը մտցվում է վարչական իրավախախտումների օրենսգիրք, որի համաձայն, կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձին կսահմանվի 3 000 լարի (1000 դոլար) տուգանք, իսկ իրավաբանական անձին՝ 15 000 լարի (5 հազար դոլար) տուգանք:
Բացի այդ, օրինագծով կոնկրետացվում է, որ հաշվի առնված կարգը խախտելու դեպքում, վարչական արձանագրություն կազմող անձը իրավասու է օրինախախտ ֆիզիկական անձին տեղափոխել կարանտինային տարածք: