«Վրաստանի ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու խորհրդարանական քննարկումները աղմկոտ են ընթանում և ակնհայտ տարաձայնություններով։ Մեծամասնության կողմից ներկայացված օրինագծի առաջին ընթերցման քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվեց մինչ վաղը: Մեծամասնության որոշ պատգամավորներ հայտարարում են, որ պատրաստվում են տապալել օրինագիծը:
Ընտրական համակարգի մասին օրինագիծը նախատեսում է 2020-ի խորհրդարանական ընտրություններին անցում համամասնական ընտրակարգի։ Օրինագիծը, որը նախատեսում է համամասնական համակարգ զրոյական, բնական ընտրաշեմով և առանց բլոկների, պատրաստվել է մեծամասնության կողմից, բայց խորհրդարանական քննարկումների ժամանակ հենց մեծամասնության պատգամավորներն էին, ովքեր սկսեցին հակառակվել համամասնական համակարգին:
Վրաստանի խորհրդարանի մեծամասնական անդամ Դիմիտրի Խունդաձեն մեծամասնության նիստից հետո հայտարարել է, որ պատրաստվում է տապալել օրինագիծը:
Մասնավորապես, խոսելով համամասնական ընտրակարգի մասին, նա նշել է, որ շատ ավելի կողմնակիցներ կան նրա, որ հիշատակված օրինագիծը խորհրդարանում չի անցնի, քան թվում է որևէ մեկին:
«Ես հստակ հարցադրեցի, որ ավելի շատ կողմնակիցներ կան նրա, որ այս օրենքի նախագիծը չանցնի ավելի շատ, քան թվում է որևէ մեկին, և ինչ է թվում այն մեծամասնությանը, որի նիստին մենք գտնվել էինք: Այնուամենայնիվ, եթե նրանք այստեղ չհաշվեցին, ապա կհաշվեն խորհրդարանում», – նշել է պատգամավորը:
Խունդաձեն պատասխանեց նաև այն հարցին, թե մտադիր է արդյո՞ք լքել մեծամասնությունը:
«Ոչ, ես չեմ հեռանում մեծամասնությունից: Ես շարունակում եմ պայքարը նրա համար, որպիսի մենք ունենանք շատ կողմնակիցներ, ավելին, քան հիմա ունենք, որպեսզի շարունակենք ճիշտ քաղաքական կյանք և երկիրը վտանգներից ազատենք: Մենք պատրաստվում ենք ձախողել համամասնական համակարգի մասին օրինագիծը», – հայտարարել է Խունդաձեն: