Վրաստանի Տարածաշրջանային Զարգացման նախարարության հայտարարության համաձայն` 2015թ. հոկտեմբերի 20-ից Թբիլիսի-Լարս մայրուղիով երթևեկությունը կիրականացվի առանց հատուկ գրաֆիկի և սահմանափակումների՝ 24 ժամյա ռեժիմով:

Սահմանափակումները, որոնք գործում էին Լարսով երթևեկության վրա վերացվել են եղանակային պատճառով:

2 ամիս է, ինչ ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը իրականացվում էր միայն ցերեկային ժամերին, այն էլ որոշակի սահմանափակումներով քարաթափման վտանգի պատճառով: