Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է՝ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Ինչպես նշված է կայքում, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 հաստատված դեպք: Կարանտինի ռեժիմում մնում է 427, իսկ ստացիոնարում դիտարկման տակ 73 մարդ:
Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատանքային ռեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները: