Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրի մասշտաբով, այդ թվում Թբիլիսիում, այսօրվանից ժամանակավորապես դադարեցվում է միկրոավտոբուսների սպասարկումը:
Սահմանափակումը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
Բնակչությանը կսպասարկի հասարակական տրանսպորտը՝ մետրոն և ավտոբուսները:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, որոշումը կայացրել է համակարգող խորհուրդը՝ մասնագետների հանձնարարականի հիման վրա:
«Հաշվի առնելով, որ մանկապարտեզներում և դպրոցներում ուսումնական պրոցեսը դադարեցված է, բնակչությանը մի շարք ծառայությունների մատուցումը սահմանափակ է, և հետևաբար օրվա ընթացքում ավելի քիչ մարդ է տեղաշարժվում քաղաքում, մենք կկարողանանք սպասարկել բնակչությանը քաղաքային տրանսպորտով` մետրոյով և ավտոբուսներով», – ասել է Կալաձեն: