Այսօր, երեկոյան սոցցանցերում, նախ` վրացերենով, ապա` հայերենով գրառումներ հայտնվեցին, որտեղ նշվում էր, որ 23:00-ից 5:00-ը Վրաստանում օդը ախտահանվելու է ուղղաթիռների օգտագործմամբ: Սա պարզապես չար կատակ է, պետք չէ խուճապի մատնվել:
Այս գրառումը, ավելի ճիշտ գրառումները վիրուսի նման տարածվում են բնակչության շրջանում՝ սոցիալական ցանցերի և մեսենջերների միջոցով:
Ապատեղեկատվություն պարկունակող գրառումները մարդկանց հորդորում են տներից դուրս չգալ և լվացքը դրսում չթողնել: Հայերեն հաղորդագրությունների մեջ նշվում է, որ Ջավախքում ևս կիրականացվի ախտահանման աշխատանքներ:
Հարկ է նշել, որ ախտահանման ոչ մի նման մեթոդ չի հայտարարվել ոչ Վրաստանում, ոչ էլ այլ երկրներում:
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի պատճառով խուճապ է տարածված բնակչության շրջանում, ապա այդ գրառումները կարելի է անվանել միայն չար կատակ:
Ուղղաթիռների օգտագործմամբ օդի ախտահանման մասին տեղեկատվությունը հերքվեց նաև Թբիլիսիի քաղաքապետարանում: