Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկատվությամբ, 2019 թվականին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղիղ ներդրումների քանակն ավելացել է 0,2 տոկոսով՝ կազմելով 1,2 մլրդ դոլար:
2019-ին Հայաստանից ներդրումները Վրաստանում կազմել են մոտ $14,3 մլն՝ 2018-ի համեմատ աճելով 68,5%-ով: Իսկ ամենաշատ ուղիղ օտարերկրյա ներդրումներ են կատարվել հետևյալ երկրներից.
Միացյալ թագավորություն՝ 247,8 մլն դոլար
Թուրքիա՝ 236,5 մլն դոլար
Իռլանդիա՝ 132,7 մլն դոլար
ԱՄՆ՝ 99 մլն դոլար
Պանամա՝ 78,1 դոլար
Ներդրումների ամենամեծ քանակը կատարվել են ֆինանսական, էներգետիկայի, հյուրանոցային և ռեստորանային հատվածներում:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2018-ին ՀՀ-ից ներդրումները կազմել են $9.8 մլն:
2003-ից սկսած՝ ՀՀ-ն Վրաստանում ամենաշատ ներդրումներ կատարել է 2010-ին՝ $19.5 մլն, վերջին 10 տարում Հայաստանը Վրաստանում ներդրել է մոտ $94 մլն: