Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ աշխարհում արագ աճում է կորոնավարակով վարակվածների թիվը, և աճ է սպասվում նաև Վրաստանում: Առաջին վարակվածի ապաքինումն սպասվում է մեկ շաբաթից:
Ցերցվաձեն լրագրողներին ասել է, որ Վրաստանը միջազգային հանրության մաս է և գործում է ժողովրդավարական սկզբունքներով:
«Այստեղ բացառվում են տոտալ միջոցառումները համաճարակի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար: Մենք գործում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականների համաձայն, ինչպես բոլոր եվրոպական երկրները: Ակնկալվում է, որ վարակվածների թիվը կավելանա, սակայն խնդիրն այն է, որ չգերազանցի կրիտիկական սահմանը»,- ասել է Ցերցվաձեն:
Նա հավելել է նաև, որ կորոնավարակով վարակված առաջին հիվանդի ապաքինմանը սպասում են մոտ մեկ շաբաթից:
Ներկայումս Վրաստանում կա կորոնավարակի 13 հաստատված դեպք: Տեղեկությունն այս մասին տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում: Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, 141 մարդ գտնվում է կարանտինի տակ, իսկ 69-ը ստացիոնար հսկողության տակ է: