Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ձնահյուսի վտանգ կա: Նշված հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Ինչպես հայտարարում են Ավտոճանապարհային վարչությունում, ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: