Փետրվարին Վրաստանում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 390 փաստ է արձանագրվել: Դրանցից 4 փաստ պարունակում է քրեական հանցագործության նշաններ:
Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներն ամենամեծ թվով ապօրինի փայտահատման և արդյունահանման՝ 191 դեպք է բացահայտել Կախեթիի շրջանում:
Սամցխե-Ջավախքում արձանագրվել է 16 դեպք, Աջարիայում՝ 11, Իմերեթի՝ 42, Քվեմո-Քարթլիի՝ 36, Սամեգրելո՝ 17, Շիդա-Քարթլի՝ 7, Մցխեթա-Մթիանեթի՝ 23, Գուրիա՝ 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 37 խախտում:
Թբիլիսիում բնապահպանական վերահսկողության վարչությունը բացահայտել է ապօրինի փայտանյութ տեղափոխելու 3 փաստ: Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 308 խմ փայտանյութ:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):