Մնացական Շախբեկյանը Կուլիկամ գյուղից շարունակում է ընտանեկան ավանդույթը, նա չի թողնում որ փակվի XIX դարի ջրաղացը, որը կառուցել են իր նախնիները:
1812 թվականին դրվեց առաջին քարը, հետո կառուցվեց ջրաղացը, որը գործում է մինչև այսօր: Այս ջրաղացը Կուլիկամ գյուղի 8 ջրաղացներից մեկն է, որը մյուսների նման` չի փակվել: Նա վերապրել է կոլտնտեսության ժամանակաշրջանը, երբ Մնացական Շախբեկյանի հոր ձեռքից վերցրեցին ջրաղացը: Հետո Մնաց պապիկը հետ վերադարձրեց ջրաղացը դատարանի միջոցով: Այժմ նրանից ցանկանում են գնել մեծ ջրաղացաքարերը թանգարանային նմուշի համար, սակայն նա ասում է ` «Փողը կերթա, բայց ըսիկ կմնա, ասքան տարի պահ է մտե»:
Տեսանյութը Հին Ջրաղացի մասին կարող եք դիտել մեր Youtube-ի էջում: