Շրջակա միջավայի և բնապահպանության ազգային գործակալության տվյալներով, մարտի 3-6-ը Վրաստանում սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ը կբարձրանա մինչև +21, +26, իսկ Վրաստանի արևմուտքում գտնվող ցածրադիր վայրերում և Վրաստանի արևելքում՝ +17, +22 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա ըստ օդերևութաբանների՝ Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ից 6-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +19, +21 աստիճան: