Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը մարտի 9-ի փոխարեն, կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը, – այս մասին նշված է կառավարության վարչության տարածած տեղեկության մեջ:

Այսօր Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, կայացել է կորոնավիրուսի հետ կապված ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:

Նիստին համակարգված ռեժիմում որոշում է կայացվել դպրոցներում իրականացնել Առողջապահության նախարարության կողմից առաջարկված լրացուցիչ ախտահանման աշխատանքներ: Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, որպեսզի բոլոր դպրոցների ախտահարման համար լինի բավարար ժամանակ, դպրոցներում գարնանային արձակուրդը մարտի 9-ի փոխարեն, կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը:

Առողջապահության նախարարը միջգերատեսչական համակարգող խորհրդին տեղեկություն է փոխանցել վարակվածների առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշել, որ այս պահին կարանտինում է 170 մարդ: