Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ 2023» մրցույթի հաղթողների անունները: Լավագույն ուսուցիչների ցանկում է հայտնվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի՝ Մանուշակ Մկրտչյանը:

«Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի շրջանակներում բացահայտվել է լավագույն տասնյակը, որոնցից միայն մեկը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, կդառնա Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր։ Բացի այդ, նա կստանա 15 000 լարի գլխավոր հովանավորից՝ «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամից։ Իսկ լավագույն տասնյակում հայտնվածները կպարգևատրվեն «Լիբերթի բանկի» կողմից։

Ըստ այդմ՝ Ձեզ ենք ներկայացնում «Ուսուցչի ազգային մրցանակ 2023» լավագույն տասնյակը՝

  • Մանուշակ Մկրտչյան՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռոդիոնովկա գյուղի հանրային դպրոցի «Վրացերենը որպես երկրորդ լեզվի» ուսուցչուհի,
  • Նանա Գոգատիշվիլի՝ Թբիլիսիի Գոգիտա Կիկնաձեի անվան թիվ 182 հանրային դպրոցի «Ես և հասարակությունը»,  «Քաղաքացիական կրթության» ուսուցչուհի,
  • Ինա Իմեդաշվիլի՝ Թբիլիսիի UG դպրոցի տարրական մակարդակի «Վրացերենի և գրականության» ուսուցչուհի,
  • Նինո Նիպարաշվիլի՝ Կասպիի մունիցիպալիտետի «Բեսիկ Նիպարիշվիլի» բազմապրոֆիլ դպրոց-գիմնազիայի «Ես և հասարակությունը» և «Քաղաքացիական կրթության» ուսուցչուհի,
  • Մարինե Կվարացխելիա՝ Ծալենջիխի մունիցիպալիտետի ակադեմիկոս Էգնատե Փիփիայի անվան Չքվալերի համայնքի հանրային դպրոցի «Վրաց լեզվի և գրականության» ուսուցչուհի,
  • Նինո Փսուտուրի՝ Գորիի թիվ 8 հանրային դպրոցի կենսաբանության ուսուցչուհի,
  • Թամար Ցանավա՝ Թբիլիսիի Քաքուցա Չոլողաշվիլու անվան թիվ 178 հանրակրթական դպրոցի «Անգլերեն լեզվի» ուսուցչուհի,
  • Քամրան Ափանդիև՝ Մառնեուլի մունիցիպալիտետի Մոլաօղլի և Ծոփ գյուղերի հանրային դպրոցների «Վրացերենը որպես երկրորդ լեզվի ուսուցիչ,
  • Լելա Ծուրծումիա՝ Գորիի N12 հանրային դպրոցի «Քաղաքացիական կրթության»,  «Պատմության» ուսուցչուհի,
  • Նեստան Խորխոմելիձե՝ Դուշեթիի մունիցիպալիտետի Շուափխո գյուղի հանրային դպրոցի «Աշխարհագրության» ուսուցիչ։

Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը Վրաստանում իրականացվում է արդեն յոթերորդ անգամ և այն ուսուցիչների հանրահռչակմանն ուղղված «Ուսուցչի համաշխարհային մրցանակ» գլոբալ արշավի մի մասն է։