«Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը շատ կվատթարանա», – լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ըստ նրա, երկրում կա նոր «Գարդաբանիի կլաստերը», և դեպքերի թվի աճը սպասելի էր:

«Մեր պիկային ժամանակահատվածները միշտ կապված են եղել մեկ մեծ կլաստերի հետ: Հիմա իրավիճակը նույնն է: Ես չեմ ցանկանում դուրս գալ այս իրավիճակի սահմաններից: Այժմ մենք ունենք Գարդաբանիի շրջանի կլաստերը: Չորս գյուղ, բնակչությունը` ավելի քան 7 հազար մարդ: Հավանաբար, սպասվում էր դեպքերի թվի աճ, քանի որ ի հայտ է եկել նոր աղբյուր: Այս մունիցիպալիտետում ուսումնասիրությունները կշարունակվեն, և եթե բնակչությունը հետևի սահմանված կանոնակարգերին, չեմ կարծում, որ սա դուրս կգա նոր կլաստերի շրջանակից», – ասել է Էզուգբայան:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 24 նոր դեպք, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է մինչև 1073: Բուժվել է ևս 4 մարդ, նրանց թիվը 907 է: Վրաստանում կորոնավարակից մահացել է 16 պացիենտ: