Առավոտվանից Վրաստանի կառավարության շենքի դիմաց սպանված Սարգիս Հակոբյանի հարազատները և համագյուղացիները անցկացնում են խաղաղ ցույցեր, սխալ հետաքննության դեմ, որն անցկացնում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային դատախազությունը:
Սարգիս Հակոբյանի հարազատները և համագյուղացիները պահանջում են վերանայել հանցագործությունը թաքցնելու որակավորումը, հուլիսի 26-ին Ախալքալաքում կատարված սպանության, երբ սպանվել էր Սարգիս Հակոբյանը:
Ակցիայի ավելի քան 20 մասնակիցները կանգնած են վրացերեն և հայերեն լեզուներով ցուցապաստառներով, որոնց վրա գրված են «Սամցխե-Ջավախքի իրավապահ մարմինները, տարածաշրջանային ոստիկանությունը և դատախազությունը կաշառված են», «Պահանջում ենք արդարություն Սամցխե-Ջավախքում», «Մենք չենք լռի»:
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի ներկայացուցիչը: Նա ծանոթացավ ցույցի մասնակիցների դիմումների, պահանջների բովանդակության հետ, բայց ասաց, որ եթե հարուցվել է քրեական գործ, իրենց իրավունք չի վերապահվում միջամտել այս գործին, և, որ նրանք դիմումները կփոխանցեն Վրաստանի Գլխավոր դատախազություն, որը պատասխանատու է նման կարգի գործերի համար:
«Մենք չենք վստահում Գլխավոր դատախազությանը, մենք վստահում ենք միայն Վրաստանի վարչապետին և նախագահին, այդ պատճառով եկել ենք այստեղ»,- ասում է մահացածի քույրը՝ Մանյա Հակոբյանը:
Վրաստանի վարչապետի ներկայացուցչին տրված դիմումի մեջ, մասնավորապես ասվում է, որ մեղադրվողներին դատում են ոչ թե հանցագործության համար, որը նրանք գործել են: Որ դատախազությունը դիտմամբ թեթևացրել է նրանց մեղադրանքները, և որ ամբաստանյալները մեղադրվում են ոչ թե հանցագործությունը ծածկելու մեջ, այլ մասնակցության:
«Նրանք դիմավորել են մարդասպանին, տեղավորել նրան Ծալկայի հյուրանոցում, օգնել ձեռք բերելու SIM- քարտեր, հետո իրենք են այրել նույն այդ մեքենան: Նրանք հետևում էին իմ եղբորը, գնում նրա հետևից խաղատուն: Մենք չեն թողնում ծանոթանալ գործի հետ, ասում են, որ մենք այդ իրավունքը չունենք»,- բացատրում է Մանյա Հակոբյանը:
Նրա խոսքով, չնայած նրանք չեն վստահում դատախազությանը, սակայն հնարավոր է, որ բողոքի ցույցը տեղափոխվի Վրաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ: