Սամցխե-Ջավախքում 2019 թվականին ամենաշատ պարգևավճար և հավելավճար ստացել են Ախալքալաքում, իսկ ամենաքիչը՝ Ասպինձայում:
Ախալցիխեի քաղաքապետարանի 121 աշխատակից հավելավճար է ստացել երկու անգամ՝ օգոստոս և դեկտեմբեր ամիսներին՝ ընդհանուր կազմում է 137 330 լարի: Սակրեբուլոն 12 աշխատակցի օգոստոս և դեկտեմբերին ամիսներին հատկացրել է 13 240 լարի:
Ադիգենիի քաղաքապետարանի և սակրեբուլոյի 43 աշխատակից երկու փուլով է պարգևավճար տրվել՝ 73 966 լարի:
Ադիգենի քաղաքապետարանում բացատրում են, որ գումարի տեսքով պարգևավճարը, որը տրվել է 2019 թվականին չի գերազանցում տարեկան աշխատավարձի 10 տոկոսը:
136 137 լարի պարգևավճար է տրվել Բորժոմի սակրեբուլոյում և քաղաքապետարանում:
Քաղաքապետարանից ասում են, որ ոչ մի պարգև կամ հավելավճար չեն ստացել քաղաքական կուսակցություններից: Կոնկրետ ում ինչքան գումար է տրվել, այս հարցերի պատասխաները մենք չենք ստացել:
2019 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներին 174 732 լարի պարգևավճար: Այդ թվում՝ սակրեբուլոյի 2 աշխատակից հավելավճար է ստացել ամիսը 3 անգամ:
Նինոծմինդայում 110 աշխատակից է պարգևավճար ստացել: Ընդհանուր գումարը կազմել է 82 760 լարի:
2019 թվականին Ասպինձայի քաղաքապետարանում և սակրեբուլոյում գումարի տեսքով հավելավճար են ստացել միայն մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսին:
Քաղաքապետարանում ասում են, որ քաղաքապետ Ռոստոմ Մագռակվելիձեն և ադմինիստրատիվ ծառայության առաջին կարգի մասնագետները պարգևավճար չեն ստացել:
Թե կոնկրետ քանի աշխատակցի է տրվել 61 900 լարին, այս հարցին կոնկրետ պատասխան չկա:
2018 թվականին Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետներում 338 951 լարի պարգևավճար է տրվել:
Այս մասին տեղեկացնում է Sknews-ը: