Սամցխե-Ջավախքի քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են տարածաշրջանի էթնիկ և կրոնական համայնքը հայտարարություն են տարածել Վրաստանի Եվրամիության մեջ անդամագրվելու թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է՝

«Մենք համաձայն ենք Եվրամիության առաջարկություններին Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ և հայտարարում ենք հետևյալը՝

  • Մենք ողջունում ենք Եվրամիության որոշումը՝ Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ, իսկ բարեկամ երկրներին մաղթում ենք հաջողություն։
  • Մենք հավատում ենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կարևոր երաշխիք է մեր երկրի անկախության և անվտանգության պաշտպանության համար։
  • Մենք հավատում ենք, որ ԵՄ-ին անդամակցությունը մարդու, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամուր երաշխիք է, քանի որ ԵՄ-ն տարածք է, որտեղ օրենքի գերակայությունը, մասնակցային ինքնակառավարումն ամբողջ ուժով է, և արժանապատիվ ապրելու, կրթության և աշխատանքի պայմանները պաշտպանված են:
  • Մենք հասկանում ենք, որ Եվրամիության կողմից Վրաստանին տրված հեռանկարը և արտահայտված առաջարկությունները մեզ մեծ պատասխանատվություն են տալիս, որովհետև մենք գիտակցում ենք, թե ինչ հնարավարության, և միևնույն ժամանակ, ինչ մարտահրավերի առաջ է կանգնած այսօր ամբողջ երկիրը։
  • Մենք տեղյակ ենք, որ այս վճռորոշ պահին ողջ երկրի հետ մեկտեղ, տարածաշրջանում քաղաքացիական ակտիվությունը կարևոր է եվրոպական հեռանկարն ու արժեքները պաշտպանելու համար, և մենք բոլոր ջանքերը կուղղենք դեպի այդ նպատակը։

Դիմում ենք Վրաստանի իշխանություններին և Եվրամիության կառույցներին՝ հաշվի առնելու Սամցխե-Ջավախքի քաղաքացիական հասարակության ուժեղ աջակցությունը Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման հարցում»: