Նոր տեսակի կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 2000 մարդ, վարակվածների քանակը գերազանցում է 74 000-ը, – այս մասին տեղեկատվություն է տարածում Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը:
Չինական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հուբեյի նահանգում նրանք ստուգում են հիվանդների պատմությունը և փորձարկումները, որոնց մոտ հունվարի 20-ից տենդ կամ հազ է նկատվել, ինչպես նաև նրանց, ովքեր դեղեր են ստացել տենդի և հազի դեմ:
Չինաստանի իշխանությունները հաստատում են, որ վիրուսի նոր դեպքերի քանակը զգալիորեն պակասել է, սակայն ԱՀԿ-ից հայտարարում են, որ հիվանդությունն անկման միտում ունի, սակայն դեռ վաղ է կանխատեսել համաճարակի հետ կապված իրադարձությունների հետագա ընթացքը: