Ավարտվեց 2019 գյուղատնտեսական տարին: Այն մունիցիպալիտետում հաջողված է համարվում: Այլընտրանքային մշակաբույսերի դաշտերն ավելացել են: Անցած գյուղատնտեսական տարին ամփոփում ենք թվերով:
Մունիցիպալիտետի գյուղատնտեսական 2019 թվականը հաջողակ էր: Հաջողակ այն առումով, որ կարտոֆիլի գինն աճեց, բացի այդ, մարդիկ ավելի շատ սկսեցին զբաղվել այլընտրանքային մշակաբույսերի ցանքով:
Վրաստանի Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնը մեզ տրամադրեց բերքատվության մասին տվյալներ, նշենք, որ թվերը մոտավոր են:
Ներկայացնում ենք բերքատվության համեմատությունը 4 տարի առաջ՝ 2016 թվականին և 2019 թվականը.
Եթե 2016 թվականին մունիցիպալիտետում ցանվել է 9780 հա կարտոֆիլ և ստացվել 195 110 տոննա, ապա արդեն 2019-ին ցանվել է 8786 հա և ստացվել 169 445 տոննա կարտոֆիլ: Բերքատվությունը կազմել է 19,29 տ / հա: Այսպիսով, 4 տարվա ընթացքում կարտոֆիլի ցանքադաշտերը նվազել են գրեթե 1000 հեկտարով, սակայն բերքատվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա` մի փոքր ավելին, քան 19 տ / հա:
Մունիցիպալիտետում սոխի ցանքսերը աճել են գրեթե 7 անգամ և կազմում են 13,85 հա, մինչդեռ 2016-ին` 2 հա էր: 2016-ին ստացվել է 90 տոննա բերք, 2019-ին՝ 329 տոննա:
2016-ի համեմատ, չորս անգամ ավելացել են ճակնդեղի ցանքադաշտերը:
2016-ին ցանվել է 50 հա բազուկ և հավաքվել է 1730 տոննա, իսկ 2019-ին ցանվել է 204.75 հա և հավաքվել՝ 7234 տոննա 2019-ին: Բերքատվությունը կազմել է 35,33 տոննա/հա:
Գրեթե 2 անգամ ավելացել են գազարի ցանքադաշտերը: 2016-ին ցանվել է 183 հա, հավաքվել է 11900 տոննա, իսկ 2019-ին ցանվել է 301,85 հա և ստացվել՝ 17 229 տոննա, բերքատվությունը 57.08 տոննա է:
Շրջանում ավելացել են նաև սխտորի ցանքադաշտերը, բայց բերքատվությունը նվազել է:
2016-ին ցանել են 13 հա սխտոր, ստացել՝ 740 տոննա, իսկ 2019-ին ցանել՝ 19,65 հա, իսկ հավաքել՝ 327 տոննա սխտոր:
Նույն իրավիճակը կաղամբի հետ է: 2016-ին տնկվել է 6 հա կաղամբ, հավաքվել՝ 1176 տոննա, իսկ 2019-ին դաշտերն ավելացել են մինչև 15,70 հա, սակայն հավաքվել է 594 տոննա բերք:
Ցորենի դաշտերը 2016-ի համեմատ քչացել են, իսկ բերքատվությունն աճել է:
2016-ին ցանվել է 2562 հա և հավաքվել 6447 տոննա, իսկ 2019-ին ցանվել է 2356 հա և հավաքվել 7573 տոննա ցորեն:
Մունիցիպալիտետում վարսակի դաշտերը 2016-ի համեմատ նվազել են, սակայն բերքն աճել է: 2016-ին ցանվել է 405 հա, հավաքվել է 575 տոննա, իսկ 2019-ին ցանվել է 327,50 հա, հավաքվել՝ 1232,50 տոննա:
2016-ին մունիցիպալիտետում ցանվել է 6193 հա գարի, հավաքվել՝ 14620 տոննա, իսկ 2019-ին ցանվել է 6817,30 հա, հավաքվել՝ 18 646 տոննա:
2016-ին քաղաքապետարանում ցանվել է 31 հա սունելի, հավաքվել է՝ 6 տոննա: 2019-ին կտավատի բերքատվության վերաբերյալ առանձին տվյալներ չկան, այնուամենայնիվ, Կենտրոնում նշեցին, որ սունելին սկսել են ավելի քիչ ցանել: 2019 թվականին կտավատի և սունելիի դաշտերը միասին կազմել են 97.20 հա, և ընդհանուրը հավաքվել է 385 տոննա բերք: