Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի անվանումները չեն համապատասխանում։ Կան գյուղեր, որոնք Հանրային ռեեստրի ազգային գործակալությունում, Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կայքում տարբեր անուններով են։

Գյուղերի անվանումները տարբեր են գրվում պետական ու շրջանային փաստաթղթերում: Ցուցանակների վրա հնարավոր է երրորդ տարբերակ, իսկ գյուղացիներն իրենք իրենց գյուղն այլ կերպ են անվանում: Ջավախքում ընթանում է գյուղերի անվանումների ճշգրտման գործընթաց, որի ընթացքում Ճանապարհային դեպարտամենտը նոր ցուցանակներ կտեղադրի այն վայրերում, որտեղ անհարժեշտ է: Գյուղերի փոփոխված անվանումները բողոք առաջացրեց գյուղացիների մոտ։ Որոշ գյուղերում ցուցանակների մի մասը ներկել էին, որը որ ավելորդ էին համարել։

Ջավախքի գյուղերի կորած ցուցանակները

Մաջադիա գյուղի մուտքին նոր ցուցանակ է հայտնվել, որի վրա գրված է այլ տեղանուն

Նոր անվանումներով ցուցանակները տեղադրում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Ընկերության գործադիր տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն ասաց, որ հիմա ստացել են մի քանի գյուղի ցուցանակ, սակայն եղանակային պայմանների պատճառով դեռ չեն տեղադրել։

«Ստացել ենք մի քանի գյուղի ցուցանակներ, բոլոր գյուղերինը միանգամից չենք կարող ստանալ, քանի որ ավտոմոբիլային ճանապարհային վարչությունից քիչ-քիչ են ուղարկում, քանի որ ցուցանակները պատրաստվում են գործարանում, և ինչքան պատրաստվում է այդքան ուղարկում են»,- ասաց Ջաբա Ձիրկվաձեն։

Գյուղերի այսպիսի սխալ, հին և նոր անվանումները կարող են նաև հետագայում բնակիչների փաստաթղթային խնդիրներ առաջացնել։ Օրինակ՝ ծննդականի մեջ գրված է Չամդուրա, իսկ մեկ այլ փաստաթղթի մեջ՝ Չամձռվալա։

Բեժանո գյուղը միայն ցուցանակի վրա է նշված Բոժանո

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հանրային ռեեստրի ազգային գործակալության, Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքի, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կայքում տեղադրված Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերը, որոնք վերոնշյալ չորս գործակալությունում տարբեր անունով են հիշատակվում։

Գայանե Ակոջյան