Վերջին տարիներին Վրաստանում ավելի ու ավելի շատ կաթ է ներկրվում, – այս մասին նշված է Ազգային վիճակագրության ծառայության ներկայացրած տվյալներում:

Կաթի ներկրումը Վրաստան կազմում է.

2017 թվականին՝ 3 877 000 տոննա, որն ընդհանուր առմամբ կազմում է 4 337 մլն դոլար:

2018 թվականին՝ 5 278 000 տոննա, որն ընդհանուր առմամբ կազմում է 5 583 մլն դոլար:

2019 թվականին՝ 7 533 000 տոննա, որն ընդհանուր առմամբ կազմում է 322 մլն դոլար:

Վիճակագրության տվյալներով, Վրաստան ամենաշատ կաթ ներկրվում է Ուկրաինայից: 2019 թվակաին այս երկրից ներմուծվել է 3 604 000 տոննա կաթ, որը կազմում է 3 487 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում Իրանն է՝ 1 225 000 տոննա, որը կազմում է 1705 մլն դոլար:

Բացի այս երկրներից, 2019թ.-ին Վրաստանը կաթ է ներմուծել նաև Թուրքիայից` 515,000 տոննա, Ռուսաստանից` 487,000 տոննա, Բելառուսից` 414,000 տոննա, Իտալիայից` 403,000 տոննա և այլն: