Այսօր Փարվանայի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի լրատվությամբ՝ բարդ եղանակային պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
Երթևեկությունը Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ճանապարհի մնացած հատվածներում գործում է առանց սահմանափակումների և բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: