Հունվարի 31-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում (քաղխորհուրդ), պատգամավորները լիագումար նիստում հաստատեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի փոփոխությունները:
Ախալքալաքի օրենսդիր մարմինը նախ Բյուրոյի նիստում հաստատեց լիագումար նիստի օրակարգն, այնուհետև լիագումար նիստում քննարկեց և ընդունեց Ախալքալաքի մունիցիպալիտետի 2020 թ. բյուջեի փոփոխությունների փաթեթը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի օրենսդիր մարմնի օրակարգում ներառված էր Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի №28 «Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու հարցը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ի «Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը, ինչպես նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի մանկապարտեզը վերանվանելու հարցը` ծնունդով նույն գյուղի վետերան և գրող՝ Վարդան Նահատակյանի անունով:
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, բյուջեից տեղափոխվող մնացորդը կազմել է 3,553,096,61 լարի, բյուջեի փոփոխությունների համաձայն, որից 2,511,197.21-ը հատկացվելու է տարբեր ծախսերի: Այս գումարից 552,879.05 լարին կազմում է տեղական բյուջեից փոխադրվող 34 նախագծի գումարը: Այս ծրագրերի շրջանակներում միջոցները կծախսվեն ինչպես ջրամատակարարման, ճանապարհաշինության, այնպես էլ մանկապարտեզների և այլ նպատակների համար: Պետական բյուջեով իրականացվող փոխադրումների ծավալը կազմում է 644,642.12 լարի: Այս տարի նախատեսվում է իրականացնել այս նախագծերից 12-ը:
Բյուրոյում քննարկման ընթացքում փոփոխությունների վերաբերյալ փաստաթուղթը ներկայացվել է քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Մկրտիչ Մղդեսյանի, տնտեսական վարչության աշխատակից Սամվել Մուրադյանի և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովի կողմից: Պատգամավորներն իրենց դժգոհությունն են հայտնել առհասարակ քաղաքապետարանի աշխատանքից և, մասնավորապես, մի շարք ծառայությունների աշխատանքից:
Լիագումար նիստում Մկրտիչ Մղդեսյանը ներկայացրել է փոփոխություններն այն բանից հետո, երբ պատգամավորները դրական են քվեարկել ինչպես բյուջեի փոփոխությունների, այնպես էլ Դիլիսկա գյուղի մանկապարտեզը Վարդան Նահատակյանի անունով անվանակոչելու հարցերի վերաբերյալ։
Այն մասին, թե որ փոխադրվող նախագծերը կավարտվեն ընթացիկ 2020 թ-ին, jnews.ge-ն կետ առ կետ կներկայացնի ավելի մանրամասն առաջիկա հրապարակումներում:
Քրիստինե Մարաբյան