«Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենը խոստացավ, որ այսօրվանից կլուծի Ազատության փողոցի վերջում գտնվող մերկասառույցի հարցը, որը վթարային իրավիճակ է ստեղծում:
Ազատության փողոցի վերջնամասում մերկասառույց է գոյացել, որի արդյունքում այդ հատվածում՝ շրջադարձման հատվածում, փողոցը դարձել է միակողմանի: Եվ եթե փողոցի երկու կողմից երթևեկող վարորդները չափազանց զգույշ չլինեն, նրանք կարող են բախվել միմյանց:
Գերեզմանատան հարևանությամբ գտնվող սառցադաշտը արտակարգ իրավիճակ է ստեղծում
Մունիցիպալիտետի բնակիչները, որոնք հաճախ օգտվում են այս ճանապարհից, բողոքում են, որ ինչ-որ տեղից ջուր է հոսում, ինչի արդյունքում ճանապարհի վրա գոյացել է մերկասառույց:
Ըստ «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենի, ինքն արդեն տեղյակ է խնդրի մասին, և այսօրվանից ընկերությունը կզբաղվի տվյալ խնդրի լուծմամբ:
«Քաղաքապետարանից մեզ երեկ տեղեկացրին: Այսօր մենք կգնանք, կտեսնենք, թե ինչպես կարելի է լուծել այս հարցը և շուտով այն կլուծվի», – ասաց Ջաբա Ձիրկվաձեն:
Հիշեցնենք, որ քաղաքի փողոցները ձյունից և սառույցից մաքրելու տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: