Նինոծմինդայի մունիցիպալիտետում շուտով պետական ծրագրով կսկսեն երկու ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, որի ընդհանուր գումարը կազմում է 1,838,426 լարի:
Հունվարի 13-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների կայքում հայտարարվել է 2 ենթակառուցվածքային նախագծի՝ գյուղական ճանապարհների ասֆալտապատման, տենդեր մրցույթ:
Առաջին նախագիծը Գանձայի և Փոկայի ճանապարհների ասֆալտապատումն է: Երկու աշխատանքների համար
համար Նինոծմինդայի մունիցիպալիտետը հատկացրել է 726 539 լարի: Գանձա գյուղի ասֆալտապատման համար` 215 445 լարի, Փոկայի համար՝ 511 094 լարի համար:
Երկրորդ նախագիծը Մեծ Խանչալի գյուղից Փոքր Խանչալի գյուղ ճանապարհի ասֆալտապատումն է: Գումարը կազմում է 1 111 887 լարի:
Երկու մրցույթներն էլ հայտարարվել են հունվարի 13-ին, իսկ հայտերն ընդունելու վերջնաժամկետը փետրվարի 4-ն է:
Հաղթողը պետք է ավարտի աշխատանքները 90 օրացուցային օրվա ընթացքում: Ըստ մրցութային փաստաթղթերի, երաշխիքը երեք տարի է՝ աշխատանքների ավարտից հետո:
Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերը 5% -ով համաֆինանսավորվում են տեղական բյուջեի կողմից, իսկ 95% -ը` պետական բյուջեից:
Շուշան Շիրինյան