Ճանապարհի վերականգնումը, որը շարունակվում է արդեն 2 տարի, կավարտվի օգոստոսի վերջին: Ներկայումս ասֆալտապատված է Ջիգրաշենից մինչև Նինոծմինդա ճանապարհի հատվածը:
Այս պահին Ջիգրաշեն գյուղի մոտ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև խճապատման և հարթեցման աշխատանքներ:

Ըստ «ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցչի, այս պահին 4-5 բրիգադ տարբեր աշխատանքներ են կատարում: Ախալքալաք քաղաքից մինչև Ջիգրաշեն գյուղ տանող ճանապարհն արդեն ասֆալտապատված է:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով, Ախալքալաք քաղաքից ճանապարհի մոտ 14 կմ-ն արդեն ասֆալտապատված է, մնացել է մոտ 4-5 կմ: Աշխատանքները կավարտվեն այս ամսվա վերջ:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ-ի 16 կմ ճանապարհահատվածը, այսինքն` Ախալքալաք քաղաքից մինչև Նինոծմինդա քաղաք ընկած հատվածը:
Վերականգնման պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին:
Վերանորոգման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ 19 038 910 լարիի չափով: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինության N1 վարչություն»-ը՝ 14 749 992.92 լարիով: Իսկ վերակառուցումն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ճանապարհաշինարարական ընկերությունը, որը «Ճանապարհաշինության N1 վարչություն» ենթակապալառուն է:
Բրատիսլավ Իգիթխանյան
Նման նյութեր:
Նինոծմինդա-Օրոջոլար ճանապարհին վթարի արդյունքում տուժած տղամարդու վիճակը ծանր է: Ներկայումս նա գտնվում է Թբիլիսիի Ղուդուշաուրի կլինիկայում: Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության…
22.01.2021 | նորություններ
Ծնունդով Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից Վանո Գվարամաձեն առողջական խնդիրներ ունի։ Բուժման նպատակով նա հիմա Գերմանիայում է: Վանոյին օգնելու համար դրամահավաք է սկսվել։
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 395: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
22.01.2021 | նորություններ
Արդեն գրեթե 10 օր է Հենզել Մկոյանի տան մոտ գտնվող Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը չեն աշխատում: Լուսացույցերը միացված էին ՀԷԿ-ին, որը դադարեցրել է իր աշխատանքը:…
22.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում աղբամաններ չկան: Գյուղացիներն աղբը գյուղից դուրս են բերում իրենք՝ սեփական մեքենաներով: Տեղական իշխանությունները դեռ միջոցներ չունեն այս խնդիրը լուծելու համար:
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ