Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 12:30-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Մաջադիա, Օրջա, Կորխ, Օլավերդ, Խուլգումո և Կաջո գյուղերը կհոսանքազրկվեն:

Նաև ժամը 12:30-ից 17:00-ն առանց էլեկտրականության կմնան Արագվա, Գոման, Բուղաշեն, Բալխո, Զակ, Տրկնա, Կոթելիա և Վաչիան գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: