Գյուղատնտեսությունում ներդրումների կրճատման ֆոնին, ապրիլին խորհրդարան կներկայացվի հողերի մասին օրինագիծ, որը, ի թիվս այլ բաների, կներառի օտարերկրյա քաղաքացիների կողմից գյուղատնտեսական հողերի ձեռքբերման իրավունքի վերաբերյալ կետեր:
Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ վաճառքը արգելվելու է, սակայն այս կամ այն նախագծի ռազմավարական նշանակության առկայության դեպքում, կառավարությունը բացառության կարգով իրավունք ունի ընդունել հողամասերի վաճառքի վերաբերյալ որոշումներ:
Արգելվելու է գյուղատնտեսական հողերի վաճառքը օտարերկրյա ֆիզիկական անձանց, միաժամանակ մնալու է հասանելի մատչելի և երկարաժամկետ վարձակալությունը:
Դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի «ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի» ցանկը, որոնց համար արգելքը կարող է վերանայվել: Արդյոք խոսքը գնում է միայն այնպիսի նախագծերի մասին, ինչպիսիք են նավահանգիստները, հիդրոէլեկտրակայանները և այլն, կամ օտարերկրյա ընկերությունները կարող են հող գնել խոշոր գյուղատնտեսական ֆերմայի կառուցման համար:
2017 թ.-ին գյուղատնտեսության ծավալը կազմել է 2.6 մլրդ լարի, որը կազմում է ՀՆԱ-ի 8.2% -ը, իսկ դա այն դեպքում,երբ գյուղատնտեսական սեկտորում աշխատում է գրեթե աշխատանքի տեղավորված քաղաքացիների 50% -ը: 2016-ի համեմատ գյուղատնտեսությունը կրճատվել է 2.7% -ով, իսկ արտադրանքի ծավալը՝ 2.7% -ով:
2016 թվականին գյուղատնտեսության աճը կազմել է 0.3%:
Նյութը`bizzone.info -ից