Այսօր՝ հունվարի 25-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի, իսկ Նինոմինդայում՝ մեկ դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 434: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 144-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 12 նոր դեպք։

Ադիգենի՝ 0,
Ասպինձա՝ 1,
Ախալցիխե՝ 4,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 6 և
Նինոծմինդա՝ 1։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 263 անձ։

Ախալցիխեում՝ 106,
Բորժոմիում՝ 94,
Ադիգենում՝ 22,
Ասպինձայում՝ 34,
Ախալքալաքում՝ 4 և
Նինոծմինդայում՝ 3:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID կլինիկաներում` 75 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 28 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4048, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 1 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 5 անձ, ընթանում է փորձաքննություն։