Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն հայտարարել է, որ Վրաստանի տնտեսական վիճակը թույլ չի տալիս 2016 թ.-ին կենսաթոշակը և սոցիալական օգնությունը ավելացնել:
Տարածաշրջանում տնտեսական ծանր վիճակի և Վրատանի տնտեսության զարգացման ցածր ցուցանիշի պատճառով, կենսաթոշակների և սոցիալական օգնության ենթադրվող բարձրացումը 2016 թ.-ին չի լինի:
«2015թ.-ի բյուջեն պլանավորվում էր անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այդ ժամանակահատվածում կար տնտեսական վիճակի բարձր ցուցանիշ ամբողջությամբ, և տարածաշրջանում չկար այսպիսի դժվար իրավիճակ ինչպիսին հիմա է: Մենք չենք կարծում, որ տնտեսական ծախսերը պետք է ծանրաբեռնվեն նոր պարտավորություններով այն հասարակ պատճառով, որ Վրաստանի տնտեսական վիճակը այդ հնարավորությունը չունի: Այդ իսկ պատճառով կենսաթոշակների և սոցիալական օգնության ավելացումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, հաշվի առնելով այն, թե որքանով կբարելավվի Վրաստանի տնտեսական իրավիճակը»,- հայտարարել է Կակաուրիձեն:
Էդիտա Բադասյան