Վրաստանի խորհրդարանի բոլոր մուտքերն արգելափակված են։ Ցուցարարները խորհրդարանի երեք մուտքերը փակել էին երեկ երեկոյան։ Ինչպես հայտարարում են ընդդիմադիր քաղաքական գործիչները, այսօր ոչ մի պատգամավոր խորհրդարան չի մտնի:
Բացի այդ, խորհրդարանում այսօր տեղի է ունենալու բյուրոյի նիստ և խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնավարման հանձնաժողովի նիստը։
Ցուցարարները առավոտից խորհրդարան չեն թողնում պատգամավորներին։ Օրենսդրական մարմին եկած պատգամավոր Ռևազ Արվելաձեին ճանապարհել են սուլոցներով։ Խորհրդարանի մոտ են կենտրոնացված նաև իրավապահները, ում օգնությամբ պատգամավորները հեռանում են խորհրդարանի տարածքից։
Միևնույն ժամանակ վրացական երազանքի գրասենյակում հավաքվում են կուսակցության լիդերները։