Վերջին երկու օրերին դպրոցահասակ երեխաների ծնողները ակտիվ քննարկում են դպրոցներում պարտադիր պատվաստումների թեման։ Նրանց մի մասը կողմ է, մյուսը՝ դեմ։

Հիշեցնենք, որ նախարարության 2019 թվականի հունվարի 22-ին ընդունած №01-6 որոշման համաձայն, պետք է պարտադիր դառնար պատվաստումները։

Հիմա արդեն դպրոցներում պահանջում են, որպեսզի բոլոր երեխաները պատվաստվեն կարմրուկի և պապիլոմա վիրուսի դեմ։

Ախալքալաքի Առողջապահության հասարակական կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանն աում է, որ պատվաստումներն արդեն պարտադիր են։

«Պատվաստումը հիմա պարտադիր է, փոքրերի համար կարմրուկը, իսկ պապիլոմա վիրուսի դեմ՝ 11, 12 և 13 տարեկան աղջիկներին, արգանդի վզիկի քաղցկեղի դեմ։ Եթե ծնողները չեն ցանկանում անել, մենք չենք պարտադրում, սակայն հետագայում երեխային դպրոց չեն թողնի, քանի որ պատվաստումը և՛ ասռողջապահության նախարարության․ և՛ կրթությոն և գիտության նախախարության հրամանն է», – ասաց Ավետ Տոնականյանը։

«Ես չեմ ուզում, որպեսզի երեխաներիս պատվաստեն, դպրոցի 90%-ը չեն պատվաստվում։ Ես իմ երեխաներին մինչև հիմա ասեղ չեմ մոտեցրել, ու չեմ էլ մոտեցնի, ես վախենում եմ, միգուցե ինֆեկցիա անցնի։ Եթե մյուս ծնողները փաստաթուղթ ներկայացնեն, թե ինչու չեն ուզում պատվաստել իրենց երեխաներին, ես էլ կներկայացնեմ»,- ասաց ծնողներից մեկը, ով երկու դպրոցական երեխա ունի։

«Պահանջում են կանեմ, բայց ոչ այստեղ, այլ կտանեմ Թբիլիսի», – ասաց մեկ այլ ծնող։

Ըստ պատվաստումների ազգային օրացույցի կարմրուկի դեմ երեխաներին պետք է պատվաստեն 12 ամսականում և 5 տարեկանում։

Կարմրուկ

Կարմրուկը որպես բարդություն կարող է առաջացնել թոքաբորբ, էնցեֆալիտ, կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ: Կարմրուկի ծանր բարդություններից է հազվադեպ հանդիպող, բայց մահացու համարվող «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտը», որն առաջանում է նախկինում տարած կարմրուկից հետո, բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումով: Այն կարող է առաջանալ հիվանդությունից նույնիսկ 7-ից 10 տարի հետո, նույնիսկ այն դեպքերում, երբ հիվանդին թվում է, թե ինքն ապաքինվել է:

Պապիլոմավիրուս

Մարդու պապիլոմավիրուսը վիրուսային ինֆեկցիա է, փոխանցվում է մարդուց մարդուն մաշկի միջոցով կամ սեռական ճանապարհով: Տարբերում են վիրուսի 100-ից ավել տեսակներ, որոնցից 40-ը փոխանցվում են սեռական ճանապարհով, երբեմն նաև մորից երեխային` ծննդաբերության ժամանակ: Պապիլոմավիրուսի առավել վտանգավոր բարդությունն արգանդի վզիկի, սեռական օրգանների, բերանի, ըմպանի քաղցկեղն է: Քաղցկեղածին պապիլոմավիրուսով վարակվելու դեպքում, վիրուսը օրգանիզմում մնում է անախտանիշ, մինչև քաղցկեղի առաջին դրսևոումների ի հայտ գալը: Սա չափազանց վտանգավոր է, քանի որ, ժամանակին չախտորոշվելու դեպքում, այն կարող է դառնալ մահվան պատճառ: Այս տարատեսակների դեմ ստացվել է պատվաստանյութ: Այն առավել լավ արդյունք է ապահովում 11-12 տարեկան հասկաում` մինչ սեռական հարաբերության սկիզբը:

Ինչու և ինչի դեմ են պատվաստում երեխաներին

Գայանե Ակոջյան