Դպրոցներում, մանկապարտեզներում և մունիցիպալ այլ կառույցներում աշխատողներն ասում են, որ իրենց ստիպում են դեկտեմբերի 14-ին գնալ Թբիլիսի` ի աջակցություն կառավարության հանրահավաքին: Ոմանք ասում են, որ իրենց սպառնում են աշխատանքից հեռացնել, եթե նրանք հրաժարվեն գնալ: Պատասխանատու անձինք նշում են, որ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին, որևիցե բան ստիպել:
Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «մոտիվացնում» աշխատողներին գնալ հանրահավաքին:
«Մեզ ասացին, որ 14-ին մեզ կտանեն Թբիլիսի, ապա հետ կբերեն: Նրանք մեզ սպառնացին, եթե մենք չգնանք, ապա նրանք մեր հավելավճարները չեն տա», – ասում է մանկապարտեզներից մեկի աշխատակիցը:
Ոմանց չեն ասում ուղևորության իրական նպատակը, բայց պարտադրում են մասնակցել:
«Այսօր մեզ ասացին, որ 14-ին մենք գնալու ենք Թբիլիսի՝ էքսկուրսիայի, համերգ կլինի, որից հետո փոքրիկ հանդիպում ղեկավարության հետ: Գիտեմ, որ որոշ դպրոցներ ցուցակ են ներկայացրել, թե ովքեր պետք է պարտադիր գնան», – ասում է մունիցիպալիտետի դպրոցներից մեկի ուսուցիչը:
Տարբեր դպրոցներում կիրառվել է տարբեր մոտեցում, ինչ-որ մեկին համոզել են, մյուսին տրվել է ընտրության ազատություն, մյուսներին էլ ստիպել են՝ ասելով, որ եթե չմասնակցեն, ստիպված կլինեն հրաժարականի դիմում գրել: Նշեք, որ հանրահավաքի օրը համար ոչ աշխատանքային է:
Մեր բոլոր հարցվածները խնդրեցին չհրապարակել իրենց անունները և նույնիսկ հաստատությունները, որտեղ նրանք աշխատում են, որպեսզի իրենց ղեկավարության հետ խնդիրներ չառաջանան:
Մանկապարտեզների միավորումում չեն հաստատում տեղեկությունները սպառնալիքների և հարկադրանքի մասին:
«Ես չգիտեմ, ես նման տեղեկություն չեմ լսել: Այս պահին ոչինչ չկա, միգուցե ինչ-որ բան լինի շաբաթ օրը, բայց հիմա՝ ոչինչ», – ասում է Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենը:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը տեղեկություններ չունի այն մասին, որ ուսուցիչներին ստիպում են 14-ին գնալ Թբիլիսի՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի ստիպել ուսուցիչներին:
«Ասացեք ինձ, ո՞ր դպրոցում, ո՞ր ուսուցիչներն են, եթե կան այդպիսի փաստեր: 21-րդ դարում հնարավո՞ր է ստիպել: Ուղարկեք ինձ այդ դպրոցների ցուցակը, կոնկրետ, որպեսզի ես իմանամ, թե ինչ է կատարվում: Եվ ընդհանրապես, ո՞ւր են գնում, ինչի՞ համար: Չնայած ճիշտ է, որ 14-ը շաբաթ է և հանգստյան օր, և դա իմ գործը չէ, բայց ամեն դեպքում, եթե տնօրենությունն է ստիպում, ես պետք է իմանամ, թե ինչ է կատարվում: Այլ բան է, եթե դա խոսակցություն լինի, բայց եթե դա փաստ է, ապա գալիս են ինձ մոտ, և ընդհանրապես, եթե որևէ մեկը դժգոհ է ինչ-որ բանից, ապա գալիս է ինձ մոտ: Ես այդպիսի տեղեկություն ընդհանրապես չունեմ», – ասում է նա:
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից, «Վրացական երազանքի» հանրահավաքը