Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը 2020 թվականի ազգային քննություններում կատարվելիք փոփոխությունների վրա է աշխատում։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է:
Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ հաստատված քննությունների մոդելը բարձրագույն հաստատությունների ներկայացուցիչներից շատերի համար անընդունելի էր: Գերատեսչությունը բազմաթիվ գրավոր բողոքներ է ստացել ընդունվողների կողմից: Հիմնական դժգոհությունը կայանում է նրանում, որ դիմորդները չեն ընդունում, որ քննությունների հումանիտար և տեխնիկական ուղղությունների բաժանումը:
Նախարարությունում փոփոխությունների վերաբերյալ խոսակցությունները դեռ միայն գաղափարի կարգավիճակում է: Նախագծի համաձայն պարտադիր քննությունների ցանկին ամենայն հավանականությամբ կավելանա՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաները, և դիմորդն ինքը կորոշի, տրված երկու պարտադիր քննությունից, որը հանձնի իր ընտրությամբ՝ ցանկացած ֆակուլտետ ընդունվելու դեպքում։
Ի՞նչ է նախատեսվում
Ներկայիս մոդելը, որը մի քանի ամիս առաջ է հաստատվել, բացի բժշկական ուղությունից, ազգային քննությունները հանձնելու առարկաների ցանկն այսպիսինն է՝ վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, մաթեմատիկա՝ տեխնիկական և հումանիտար ուղղություններով, հումանիտար ուղություններում՝ պատմություն։ Կան որոշ ուղղություններ, երբ դիմորդները որպես երրորդ պարտադիր առարկա կարող են հանձնել մաթեմատիկա կամ պատմություն։
Ըստ նոր գաղափարի, նախարարությունը մտադիր չէ փոխել գոյություն ունեցող մոդելը, փոփոխությունը վերաբերում է միայն բնական գիտությունների ուղղություն ընտելու դեպքում, այսինքն՝ մասնավորապես, բնական ուղղությունները պետք է լինեն առանձին օրինակ՝ ֆիզիկայի ուղղությամբ ընդունվող դիմորդը իր ընտրությամբ կհանձնի մաթեմատիկա կամ ֆիզիկա, քիմիա կամ մաթեմատիկա, կենսաբանություն կամ մաթեմատիկա։ Այսինքն՝ դիմորդը կընտրի ոչ թե պարտադիր մաթեմատիկա առարկան, այլ ընտրություն կկատարի մաթեմատիկայի և այլ առարկայի միջև։
Այնուամենայնիվ, փոփոխությունները դեռ չեն հաստատվել, և վերջնական որոշումը դեռ անորոշ է։
Ազգային քննությունների փոփոխություններն աստիճանաբար կիրականացվի 2020 և 2021 թվականներին։
Աղբյուրը՝ edu.aris.ge