Դեկտեմբերի 8-10-ը, Թբիլիսին հյուրընկալում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի թվով 8-րդ նստաշրջանը՝ արևելյան գործընկերության ապագա ծրագրերի թեմայով։
Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցելու են Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների անդամներ։
Նստաշրջանի շրջանակներում մասնակիցները քննարկելու են՝ էներգոանվտանգությանը, արևելյան գործընկերության ապագա ծրագրերին, աշխարհաքաղաքական մարտահրավերներին, ինչպես նաև Եվրամիության և արևելյան գործընկերության երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նստաշրջանն իր աշխատանքը սկսելու է դեկտեմբերի 9-ին և այն բացելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն։ Մասնակիցներին խոսքով դիմելու են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Կլարա Դոբրևը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ, Եվրախորհրդարանի անդամներ՝ Անդրիուս Կուբիլիուսը և Իվան Կրուլկոն։
Վեհաժողովը տնտեսական ինտեգրման, սոցիալ-քաղաքական և էներգոանվտանգության հարցերով ընդունելու է բանաձև։
Վեհաժողովն իր աշխատանքներն ավարտելու է դեկտեմբերի 10-ին, վեհաժողովի փոխնախագահներ՝ Անդրիուս Կուբիլիուսի և Իվան Կրուլկոյի մամուլի ասուլիսով։
Աղբյուրը՝ 1tv.ge