Արևմտյան Վրաստանում, Նակերալայի լեռնանցքում, ձյան առատ տեղումների պատճառով, արգելվում է բեռնատարների և կիսակցորդներով մեքենաների տեղաշարժը: Այս մասին հայտնում են Վրաստանի ճանապարհային վարչությունից: Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը, ինչպես նաև Լարսով ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մասնավորապես, արգելքը գործում է պետական նշանակության 39-52 կիլոմետրանոց ճանապարհի վրա, որը միացնում է Իմերեթիի շրջանը Ռաչա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի շրջանի հետ: Մնացած հատվածներում երթևեկությունն անվճար է:
Կիրակի օրը` ձյան և սառույցի պատճառով, ճանապարհը փակ էր նաև ծանր տրանսպորտային միջոցների համար` վրաց-ռուսական սահման տանող Կազբեգի-Վերին-Լարս ճանապապարհը: