«Միասնական ազգային շարժման» Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Ռաիսյանը և Կիմ Կուղոյանի հայրն այժմ հանդիպման են Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքի պետ Գիորգի Սորդիայի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ոստիկանապետի հետ: Սկզբում նրանց ասացին, որ նա չի հանդիպի, ապա Կուղոյանի հոր և Աշոտ Ռաիսյանի հետ բանակցությունների արդյունքում նրանք մուտք գործեցին ոստիկանության բաժանմունք՝ ոստիկանապետի հետ հանդիպման համար:

Հիշեցնենք, որ առավոտից բողոքի ակցիային մոտ 60 երիտասարդ և Կիմ Կուղոյանի հարազատներն էին մասնակցում: Ըստ նրանց, Կիմ Կուղոյանի ձերբակալման պատճառները կեղծված են:

Երեկ, մայիսի 24-ին, Ախալքալաքի կենտրոնում, Խաչ Բախչա այգու մոտից, Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցների կողմից: ՆԳՆ-ի կողմից հետաքննությունը տարվում է Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: