Դեկտեմբերի 1-ին, ձմռան առաջին օրն Ախալքալաքում անցկացվեց Ղափամայի փառատոն:
Ավանդական նախշերով սփռոցներ, որոնց վրա գեղեցիկ կերպով ցուցադրված են դդմից պատրաստված տարբեր ուտեստներ, դդմի մուրաբաներ և ջեմեր, բլիթներ, թխածքներ և տարբեր ձևերով պատրաստված ղափամաներ: Ղափաման դդմով պատրաստված ավանդական հայկական ուտեստ է: Պատրաստման մեթոդները տարբեր են:
Դդումը մաքրվում է սերմերից, գլխամասը կտրվում է: Առանձին եփվում է բրինձը և շաքարային օշարակի մեջ տարբեր չրեր, որոշ տնային տնտեսուհիներ ավելացնում են համեմունքներ՝ դարչին կամ այլ համեմունքներ: Տոնի համար պատրաստված տաք ղափամաներ էին բերել դպրոցները, մունիցիպալ հաստատությունները, ուսումնական այլ հաստատություններ և պարզապես տնտեսուհիներ:
Փառատոնը կազմակերպում է Հայ առաքելական եկեղեցին՝ տարբեր քաղաքներում և գյուղերում:
ՀԱԵ քահանա Տեր Նարեկը օրհնեց կերակուրը՝ աղոթելով ներկաների հետ: Աղոթքից հետո նրանք ճաշակեցին կերակուրը: Տոնակատարությունն ուղեկցվում էր հայկական ժողովրդական պարերով և ղափամայի մասին երգերով:
Տոնակատարությանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն էլ:
Քրիստինե Մարաբյան