Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհային պատահար, որի հետևանքով տուժել է 3 դեռահաս:
Քաղաքային ռեֆերալ հիվանդանոցում են գտնվում Վաչիան գյուղի 3 բնակիչ, 14-15 տարեկան դեռահասները վնասվածքներ են ստացել վթարի հետևանքով:
Մեքենան,որը վարում էր նրանցից մեկը՝ կողաշրջվել է: Այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության, կան կոտրվածքներ:
Այս փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է տրանսպորտի անվտանգ երթևեկության կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը ավելի քիչ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը: Այս հոդվածը մեղավորին պատժում է տուգանքով կամ ազատազրկմամբ` մինչև 3 տարի ժամկետով: