Նոյեմբերի 26-ին, Խոսպիո գյուղի մի քանի բնակիչներ, ժամանակավորապես փակել էին Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը, քանի որ ճանապարհի վերականգնման ընթացքում այն բարձրացվել է և բարդացրել մեքենաների մուտքը հարակից տներ: Սակայն բողոքողները շուտ փոխզիջման են գալիս շինարարների հետ և դադարեցրեցնում բողոքը:

Խոսպիո գյուղի բնակիչներից մեկը երեկ առավոտյան զանգահարել էր Jnews – ի խմբագրություն և ասել, որ նրանք փակում են դաշնային մայրուղին, մինչև իրենց անհանգստացնող հարցը չլուծվի: Բնակիչները դժգոհում էին, որ Ախալքալաք-Խոսպիո ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատճառով նրանք արդեն մի քանի օր է չեն կարողանում մտնել իրենց ավտոտնակներ:

xospio1

«Երկու օր տանը չէի, անցյալ գիշեր եկա և չկարողացա մտնել տուն: Աշխատողներին ասացի, նրանք քմծիծաղ տվեցին ու անցան, այնուհետև զանգահարեցի լիազորին, իսկ այսօր մենք կանգնել էինք մեքենայի դիմաց և թույլ չէինք տալիս, որ էլի մանրախիճ լցնեն », – ասաց Նորիկը:

Խոսպիո – Ախալքալաք հատվածը վերանորոգվում է Ախալքալաք – Նինոծմինդա ճանապարհի վերականգնման ծրագրի շրջանակներում: Վերանորոգման տենդերը հայտարարվել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի կողմից, 2019 թվականի ապրիլի 18-ին, 19,038,910 լարիի չափով: Տենդերը շահել էր «Ճանապարհաշինարարություն N1 վարչությունը»՝ 14,749,992.92 լարիով, սակայն վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:

Բնակիչները որոշեցին բողոքել ճանապարհի բարձրացման և դրանից բխած անհարմարության դեմ, բայց մինչ մենք հասանք, իրավիճակն արդեն կարգավորվել էր:

«Մենք դժգոհում էինք, որ մարդիկ չեն կարող տներ մտնել, և ջուրը կլցվի տները, քանի որ մանրախիճը շատ են լցրել և ճանապարհը բարձրացել է, բայց հիմա ամեն ինչ հարթվեց, նրանք համաձայնվեցին մեր պայմաններին », – ասաց Արտավազդ Քալաշյանը, ում տունը նույնպես գտնվում է ճանապարհի մոտ:

хоспио1

Ըստ Արտավազդ Քալաշյանի, նրանք բանակցել են բանվորների հետ:

«Բանվորները համաձայն չէին, և մենք փակեցինք ճանապարհը: Ճիշտ է, նրանք հին ճանապարհը փորել են 60-70 սմ-ով, բայց արդեն 4 օր է լցնում են մանրախճով, արդեն երրորդ շերտն է, շատ բարձր է»:

Ըստ Աղասի Քալաշյանի, մինչ մենք հասանք, նրանք արդեն պայմանավորվել էին ընկերության ղեկավարության հետ: Շատ մանրախիճը նպաստում է ճանապարհն ավելի կայուն դարձնել, ասում է Աղասի Քալաշյանը:

Մեկ այլ բնակիչ՝ Անգին Հովհաննիսյանն ասում է, որ իրենց մեքենան արդեն մի քանի օր է չի կարողանում տանը մոտենալ:

«Ես գնացի աշխատողներին ասելու, որ մեր փողոցի և ավտոտնակ տանող հատվածում մանրախիճ լցնեն և հավասարեցնեն փողոցի հետ, իսկ նրանցից մեկը վիրավորեց ինձ: Երկու շաբաթ է շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և մեր խնդիրները նույնպես: Անհնար է նաև մեքենայով խանութին մոտենալ: Երեկ այն բանից հետո միայն, երբ ես ասացի, նրանք մանրախիճ լցրեցին այդ վայրերում և հեռացան, իսկ հարթեցրցինք մենք՝ բնակիչներս», – ասաց Անգին Հովհաննիսյանը:

хоспио2

Գյուղի լիազոր ՝ Վալենտին Ղարսլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցն արդեն լուծված է:

«Շինարարները նորմալ աշխատում են, մենք խոսել ենք Ջաբայի («Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենը) հետ, բնակիչների բողոքը ներկայացրել ենք և նրանք համաձայնել են իջեցնել ճանապարհը: Խնդրի մասին ես տեղեկացել եմ անցած գիշեր», – ասաց Վալենտին Ղարսլյանը:

Երբ մենք այնտեղ էինք, տրակտորներն արդեն իրոք ճանապարհի վրայից հեռացնում էին մանրախճի շերտը:

«Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն իրավիճակը բացատրեց այսպես.

«Այժմ ընթանում է ժամանակավոր ծածկում, որպեսզի երբ եղանակը վատանա, շատ ցեխ չլինի և լինի անցանելիություն: Սա ժամանակավոր միջոցառում է, այնուհետև կհարթեցնենք, ճանապարհը կլինի այնպիսին, ինչպիսին քաղաքում է», – պարզաբանեց Ջաբա Ձիրկվաձեն: